Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Շրջանառության հարկի օրենքի» վիճահարույց դրույթի հետաձգումն ստացավ ԱԺ հավանությունը

«Շրջանառության հարկի օրենքի» վիճահարույց դրույթի հետաձգումն ստացավ ԱԺ հավանությունը
04.02.2015 | 17:24

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու կառավարության առաջարկը։ ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը ձեռնպահ քվեարկեցին: Օրինագիծն ընդունվեց ձայների 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ հարաբերակցությամբ։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, որովհետև երկու օր առաջ վարչապետի հետ քննարկման արդյունքում եկել են համաձայնության, որ երկշաբաթյա ժամկետում պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացնեն «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ նոր նախագիծ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատճառաբանեց, թե քանի որ չեն ցանկանում, որ գործի օրենքի ներկա վատ տարբերակը, կողմ են քվեարկելու կառավարության նախագծին: «Մենք կողմ չենք քվեարկի ժամանակ ձգելուն և, բնականաբար, դեմ էլ չենք քվեարկի, որովհետև դեմի դեպքում կմնա այս վատ տարբերակը, ուստի «Բարգավաճ Հայաստանը» այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց. «Պարզապես մենք ձեռնպահ կմնանք, որ փոքր և միջին ձեռներեցները կարողանան շարունակել նախկին օրենքի շրջանակներում գործել, եթե մինչև հաջորդ քառօրյան լուծում չգտնվի, պետք է սկսվեն արտահերթ նիստերը»։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ոչիշխանական ուժերի կողմից օրենքի քննարկումները շարունակվելու համար ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին:
Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները պահանջում են փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքի այն կետում, որով շրջանառության հարկ վճարողները պարտավոր են փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ